ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխու մների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով արգելված է:
Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման նպատակով, իսկ արձանագրված փաստերի դեպքում՝ պատասխանատվությունը, ինչպես շեշտել է Արմեն Աշոտյանը, ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա և այս դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժեր: Նախարարը միաժամանակ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչությո ւն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը' Երևանի և մարզերի համար, և քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում: