Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել եւ քննադատել Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ-ը կատարվածը որակել է միջազգային իրավուն քի խախտում:

 

 

«Նիստի ընթացքում շեշտվել է, որ տեղի ունեցած միջադեպը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ամենածանր հետեւանքներով: Այն նաեւ խախտում է Սիրիայում միջադեպերի կանխման եւ անվտանգ թռիչքների իրականացման վերաբերյալ հուշագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ում եւ տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում' Թուրքիայի»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ: