Բոլիվիայում կալանավորվել է երկու կին՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Նրանցից մեկին կասկածում են 1,5 ամսական աղջնակին 250 դոլարով վաճառելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:

 

Հանցագործությունը կատարելու համար կանայք օգտագործել են Facebook սոցիալական ցանցը, որտեղ փոքրիկին վաճառելու մասին հայտարարություն են տեղադրել:

 

Նշվում է, որ վաճառողը 32-ամյա կին է՝ փոքրիկի մայրը, որը զբաղվում է մարմնավաճառությամբ: Նա չի իմացել, թե ով է երեխայի հայրը և ցանկացել է գումար վաստակել:

 

Գնորդը եղել է 18-ամյա մի աղջիկ, որը ցանկացել է վերադարձնել իր ընկերոջը՝ փոքրիկին ներկայացնելով որպես իրենց ընդհանուր երեխա: Տղամարդը տեղի ունեցածի մասին պատմել է ոստիկանությանը: