Կոլումբիայում հղի կինը համացանցում հայտարարություն է տեղադրել իր ապագա երեխային վաճառելու մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա խոսքով, երեխային կվաճառի 80 հազար դոլարով, այն պատճառով, որ ինքը չորրորդ երեխային և մյուս երեք երեխաներին պահելու միջոցներ չունի:

 

27-ամյա կինը խոստովանել է, որ աշխատանքից զրկվել է նորից հղիանալու պատճառով: Այժմ նա հղիության երկրորդ ամսում է:

 

Կոլումբիայի սոցիալական ծառայության ներկայացուցչի խոսքով' մի քանի մարդ հետաքրքրվել է հայտարարությունով նախքան այն ջնջելը: