Sotheby's աճուրդների տունը Նյու Յորքում վաճառել է մեկ շիշ Krug ֆրանսիական շամպայն, որն արտադրվել է 1915 թվականին: Դրա դիմաց ավելի քան 116 հազար դոլար են տվել:

 

 

Բացի վաճառված շշից, աշխարհում 1915 թվականի Krug Private Cuvee-ի ընդամենը երեք օրինակ է մնացել:

 

 

Գնորդի անունը չի նշվում:

 

 

Մինչ օրս արժեքի ռեկորդը պատկանում էր 1841 թվականի արտադրության Veuve Clicquot-ին (Կլիկո այրին»), 2008 թվականի աճուրդում այն ձեռք են բերել 43 հազար դոլարով:

 

 

Krug ապրանքանիշը պատկանում է LVMH (Louis Vuitton-Moet Hennessy) ընկերությանը: Շամպայնն արտադրվում է 1843 թվականից: Արտադրվող խմիչքների հիմնական ծավալը (տարեկան արտադրվում է շուրջ կես միլիոն շիշ) արտահանվում է Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ և Շվեյցարիա: