«Աստղային պատերազմներ» կինոսագայից լուսային սուրը առավել մեծ ժողովրդականություն վայելող լոտն Է դարձել Լոնդոնում Prop Store տան՝ համաշխարհային կինոյի մասունքների աճուրդներում: Իրը վաճառվել Է ավելի քան 179 հազար դոլարով:

Նաեւ 145 հազար դոլարով վաճառվել Է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 4-Նոր հույս» ժապավենից կայսերական գրոհիչների սաղավարտը, որը նախնական կարգով գնահատված Էր գրեթե 79 հազար դոլար:

Եվս մեկ լոտ՝ կինոսագայի հերոս Հանա Սոլոյի, «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 5- Կայսրությունը պատասխան հարվածն Է հասցնում» կինոնկարի հերոսի կուրտկան, որի դերակատարը Հարիսոն Ֆորդն Է, վաճառել չի հաջողվել: Այն նախապես գնահատված Էր 1,3 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: