Գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները՝ բանաձեւերով, Աստծու եւ քաղաքականության վերաբերյալ դատողություններով Իսրայելում աճուրդով վաճառվել են գրեթե 210 հազար դոլարով՝ բազմակի գերազանցելով սպասումները: Այդ մասին հայտնել են աճուրդի կազմակերպիչները:

 


Վեց յուրօրինակ մեքենագիր ուղեձները՝ մեծ գիտնականի ստորագրությամբ, նրա ձեռքով արված հավելումներով եւ ուղղումներով, գրվել են 1950-ական թվականների սկզբին եւ հասցեագրված են Էյնշտեյնի գործընկերներ Դավիթ Բոմին եւ Մաքս Բոռնին:

 


Երուսաղեմի Winners աճուրդային տունը հույս ուներ դրանց դիմաց ստանալ 33 հազարից մինչեւ 49 հազար դոլար, բայց Էյնշտեյնի՝ միայն Բոմին հղած նամակի համար անունը չհայտնած գնորդը 84 հազար դոլար է վճարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: