20-րդ դարի հռկաչավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի նամակներն ընկերոջը՝ Միշել Բեսսոյին առցանց աճուրդում վաճառվել են 1.7 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վաճառված նամակները վերաբերում են 1903-ից 1954 թվականներին: 50 նամակներում քննարկվում են ամենակարևոր գիտական կոնցեպտները, այդ թվում և Հարաբերականության ընդհանուր տեսությանն առնչվող հարցեր:
Էյնշտեյնը գրում էր Բեսսոյին, ում հետ ծանոթացել էր դեռևս ուսանողական տարիներին Ցյուրիխում: