Հայտնի են դարձել 2015թ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության նախնական արդյունքները: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Առաջին հորիզոնականում կատալոնյան «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, Արգենտինացին ստացել է 414 միավոր (82,4 տոկոս), եռյակում են «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (212,5 միավոր) և Նեյմարը (95,5):
Նրանց հաջորդում են Լուիս Սուարեսը («Բարսելոնա», 34,5), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ, 21) և Անդրես Ինյեստան («Բարսելոնա», 20):
«Ոսկե գնդակ» 2015-ի հանձնման արարողությունը տեղի կունենա 2016թ-ի հունվարի 11-ին Ցյուրիխում: