PanARMENIAN.Net - «Իրազեկ ընտրող» կայքը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախանական արդյունքները: Բոլոր տվյալները ստացվել են ընտրական տեղամասերից դիտորդների կողմից ուղարկված SMS-ների միջոցով: Ներկայացված են Երևանի 464 ընտրական տեղամասերի՝ 2.6 տոկոսից (12) ստացված տվյալները, ըստ որոնց՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է ձայների 0.7%-ը, «Բարգավաճ Հայաստանը»՝ 16.8%, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 9.2%, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 5%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝56.8%, «Օրանց Երկիրը»՝ 3.2%: Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է: