ԱՄՆ Կոլորադո Սպրինգս քաղաքում 3 մարդ է զոհվել ոստիկանության ու անհայտ անձի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CNBC-ը:

 

Զինված տղամարդը ներխուժել էր ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն։

 

Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է 1 ոստիկանի և 2 քաղաքացիական անձանց մահվան մասին։ Հաղորդվում է 11 վիրավորի մասին, որից 5-ը ոստիկաններ են։

 

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, ով հանձնվել է շենք ներխուժած ոստիկանների պահանջով։

 

Հարձակման շարժառիթները հայտնի չեն։