ՌԴ կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից ներկրվող մի շարք մթերքներ։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները։

 

Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ ցուցակում ընդգրկվել են խոշոր եղջերավոր անասունների սառեցված միսը, ընտանի թռչունների միսն ու այլ սննդամթերքները, աղ դրած մսամթերքը, չորացրած կամ ապխտած մսամթերքը, կաթն ու կաթնամթերքը, այդ թվում՝ պանիրը, կաթնաշոռը, լատկոզազուրկ կաթնամթերքը, ձկնեղենը, ծովամթերքը, ընդեղենը, մրգերը, բանջարեղենը, կանաչեղենն ու հատապտուղները։

 

Հաղորդվում է, որ տնտեսական միջոցների լիարժեք ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին։