«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հաղորդագրություն է տարածել մարզերից դեպի Երևան ժամանող քաղաքացիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ ստացվող ահազանգերի մասին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
««Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին:
Մասնավորապես՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական բնակավայրերից Ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու և քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան խոչընդոտելու մասին:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը և դրանց հաստատվելու դեպքում հանդես կգա կոնկրետ գործողություններ կատարելու կոչով»: