Ուկրաինայի զինվորկանները մեղադրել են ԴԺՀ-ի աշխարհազորայիններին Ավդեևկա քաղաքի մոտ բանակի դիրքերի վրա հարձակման մեջ, գրում է Газета.Ru-ն:
Հաղորդվում է, որ 20 աշխարհազորայինից կազմված խումբը մոտեցել է զինվորականների դիրքերին և կրակ բացել:
«Ուկրաինայի զինվորականներն անմիջապես կրակ են բացել: Մարտը տևել է մոտ 20 րոպե», - ասված է
հայտարարության մեջ:
Նշվում է, որ դրանից հետո աշխարհազորայինները հեռացել են մարտի դաշտից: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում: