Դոնեցկի լաքաներկանյութերի եւ չոր խանուրդների գործարանի տարածքից, որը գիշերը հրետակոծության Է ենթարկվել ուկրաինացի ուժայինների կողմից, վտանգավոր նյութերի արտանետման սպանռնալիք գոյություն չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը: «Հրդեհը տեղափակվել Է: Մթնոլորտ քիմիական նյութերի արտանետման սպառնալիք չկա»,- գործակալությանը հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:- Ամենայն հավանականությամբ, դա եղել Է խոշոր տրամաչափի հրանոթային արկ»:

 

Գերատեսչության ներկայացուցիչը հերքել Է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե գործարանում տեղի Է ունեցել ռազմամթերքի օգտահանում:

 

Ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկատվությամբ՝ ձեռնարկության հրետակոծման հետեւանքով բուն գործարանում զոհեր չկան:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, գիշերը Դոնբասի աշխարհազորայինները հայտնել են, որ Դոնեցկի Կույբիշեւի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանում տեղի Է ունեցել հուժկու պայթյուն: Ականատեսների տվյալներով՝ այն լսելի Է եղել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում: