Չեխիայի Տուրնով քաղաքում՝ ավոտպահեստամասերի գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Ceske Noviny գործակալությունը:
«Պայթյունից վիրավորվել է հաստատության 5 աշխատակից, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Մեկ մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է շրջանային վթարային ծառայության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը տարհանել է աշխատակիցներին և փակել մոտակա փողոցները։