Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակի ձևաչափով ասուլիսը, որը առաջիկա օրերին լինելու է ամեն օր՝ նույն վայրից: Ասուլիսին ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պետրոս Մակեյանը.
13.24
Մի քանի քաղաքացիներ մոտենալով խոսափողին պատմում էին, թե նախորդ օրն ինչ դժվարությամբ են հասել մայրաքաղաք՝ ճանապարհները փակ լինելու պատճառով:
13.05
Ասուսլիսի ընթացքում, Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ միասին պետք է ճնշել հակառակորդին, որ մինչ դեկտեմբերի 6-ը կասեցնեն իրենց մտադրությունը:
«Ամեն օր պետք է ճնշում լինի և օր օրի ուժեղանա: Արդեն օրակարգում է չեղարկման հարցը, նժարին դրված է ապօրինի նոր Սահմանադրությունն իր գործընթացով, մյուս նժարին դրված են կասեցումն ու իշխանությունների հեռացումը»,- ասաց Սէֆիլյանը:
Լուսանկարը՝ Armlur.am-ի