ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն, առանց որևէ կասկածի, ներգրավված է «Իսլամական պետությունից» նավթի գնման մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Մենք լավ հարաբերություններ ունենք թուրք ժողովրդի հետ: Մենք սիրում ենք նրանց: Սակայն, Թուրքիայի ղեկավարության փաստացի քաղաքականությունն ապացուցում է (և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում երեկվա մամուլի ճեպազրույցը, անխոս, հաստատում է), որ Թուրքիան, առանց որևէ կասկածի, գնում նավթ, որը վերահսկում է «Իսլամական պետությունը» կամ ԴԱԻՇը, և վաճառում ամբողջ աշխարհում: Դա անհնար է ժխտել», - ասել է Իվանովը:

 

 

Ավելի վաղ, ռուս զինվորականները հայտարարել են ահաբեկիչներից նավթի գնման մեջ Անկարայի և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածության մասին: Էրդողանը հանդես է եկել հակընդդեմ մեղադրանքներով: