Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել մուլտիմիլիոնատեր, Ուկրաինայի նախագահի նախկին գործընկեր Բորիս Լոժկինը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
2013 թվականին «Forbes» ամսագիրը Լոժկինի կարողությունը գնահատել է 126.4 մլն դոլար, այսինքն' 101-րդ տեղն Ուկրաինայի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում։ Ավելի վաղ Լոժկինը և Պորոշենկոն համագործակցել են մեդիաշուկայում:
Լոժկինը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 23-ին, Խարկով քաղաքում։ Նա UMH group հոլդինգի հիմնադիրն է, որը ստեղծվել է 1990-ականների վերջին: 2013-ին Լոժկինը և նրա գործընկերները հոլդինգը վաճառել են գործարար Սերգեյ Կուրչենկոյին։