ՀՀ կառավարության այսօրվա' օգոստոսի 21-ի նիստում, որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արմեն Կարապետյանը ծնվել է 1959թ. Երևանում:
1976-1980թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում' գործուղվել է Աբովյանի «Չափիչ» գործարան' աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես տնտեսագետ, ապա' ավագ տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչև 1984թ.:
1984-1990թթ. աշխատել է «Չափիչ» գործարանում' որպես ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղար:
1990-1999թթ. աշխատել է Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկայում, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում:
1999թ. ապրիլից աշխատել է ՀՀ առողջապահական համակարգում' սկզբում որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության պետ, ապա' ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունիսն աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար:
2014թ. հունիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու թոռնիկ: