ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Շահնազարյանը: Որոշման նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

Արմեն Շահնազարյանը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

 

2013 թվականի մայիսից իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից: