Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին հարցը:

 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար»: