![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/251992.png&w=300&h=200&mt=1669799742)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար:
«Մեծ պատասխանատվությամբ շարունակելու եմ զբաղվել կուսակցաշինությամբ, ինչպես արել եմ առաջին իսկ օրից»,-գրել է Մանավազյանը: