ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Նունե Խաչատրյանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում:
Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը: Նրա վերջին աշխատավայրը եղել է ՀՀ կառավարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: