ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է բժշկական մի շաք հաստատություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտուÕ ´ նախարարը շրջել է բոլոր հարկերում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացել աշխատանքային պայմաններին։
Նախարարին ներկայացվել են ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։
Բացառությամբ մի քանի հարկերի, որոնք վերանորոգվել ու կահավորվել են տարբեր ծրագրերի շրջանակում, մնացած հարկաբաժիններն անմխիթար վիճակում են։
ԱԱԻ ղեկավարության հետ քննարկվել են ախտորոշման և բուժման չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների արդիականացման ծրագրերը, նախարարության ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում ինստիտուտի ներուժի ներգրավման հարցերը։ Արմեն Մուրադյանը նաև հետաքրքրվել է կոլեկտիվի կողմից գիտաբժշկական հանդեսի հրատարակման հարցերով, ծանոթացել ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև կոլեկտիվին հուզող, այդ թվում' շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներին։
ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը վերջերս է տեղափոխվել Առողջապահության ազգային ինստիտուտի շենք։ Զբաղեցրած հարկն ամբողջովին վերանորոգվել և արդիականացվել է, ստեղծվել են աշխատանքային պատշաճ պայմաններ։ Նախարար Մուրադյանն այստեղ ևս շրջել է բոլոր աշխատասենյակներում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։
Արմեն Մուրադյանի այցելած հաջորդ կազմակերպությունը ՀՀ ԱՆ Լիցենզիոն գործակալությունն էր, որը նույնպես տեղակայվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մի հատվածում։ Նախարարը ծանոթացել է վերանորոգված ու ժամանակակից միջոցներով հագեցած ծառայության գործառույթներին։