Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով, մարտի 24-ի առավոտյան ՀՀ առողջապահության նախարության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանել է նախարար Արմեն Մուրադյանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա լսել է շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Որոշ հարցերի առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանու մների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:

 

 

Օրական «Թեժ գիծ» շուրջօրյա ծառայությունը ստանում է 60-70 հեռախոսազանգ: Արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում են և ստանում համապատասխան լուծումներ: Քաղաքացիների կողմից հնչեցված հարցերի, առաջարկությունների և բողոքների մասին ամեն օր զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին և նախարարության աշխատակազմի ղեկավարին: