ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան այցելել է «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին:
Արմեն Մուրադյանը զրուցել է զինծառայողի հետ, մանր ամասն հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մաղթել քաջառողություն և շուտափույթ ապաքինում:
Վարազդատ Խաչատրյանն ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն' նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Վարազդատ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար: