Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 48 ՏA 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) բախվել է սյանը և կողաշրջվել, տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: