Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում' «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

 

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 29 OL 520 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու:

 

 

Հրշեջ-փրկարարները պատգարակով տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի