Օգոստոսի 5-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղում վատառողջ քաղաքացուն սարից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում տրակտորի խոտի մամլիչը շրջվել է, ինչից Գ. Ֆ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


Հրշեջ-փրկարարները Գ.Ֆ-ին (ծնվ. 1976 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: