Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Գևորգյանը իր կողմից վարած BMW մակնիշի 35 DՏ 365 համարանիշի ավտոմեքենայով, Տիգան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա Սուսաննա Բարսեղյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնության ծառայություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գևորգյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդում, կոչումով ավագ սերժանտ է:
Ամբողջական ֆոտոշարքը՝ shamshyan.com-ում: