Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը, Մոնթե Մելքոնյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 7/05 ընտրատեղամասում քվեատուփի կնիքը վնասված է, ինչը հնարավորություն է տալիս քվեաթերթիկը հանգիստ անցկացնել քվեատուփ:

 

 

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սալման Մամյանը, ով ներկայացնում է ՀԱԿ խմբակցությունը, ասաց, թե իրեն երեք կնիք են հատկացրել, որով ինքը վերջում պետք է կնքի պարկերը: 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես հին եմ, գիտեմ: Մնացածի սխալը մենք չպետք է կրկնենք: Դաժե Լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»:

Նշենք նաև, որ նույն տեղամասում լրագրողը ֆիքսել է քվեատուփում դասավորված թերթիկներ: