9/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո, «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը հայտնվել է միջադեպի կիզակետում:
Ընտրատեղամասից դուրս գալուց նկատել է խմբված մարդկանց, ովքեր իրար հետ խոսելիս են եղել. «Դու մեր ասածը չարեցիր, դու կյանքում մենակ ես մնալու, սխալ ես արել, քեզ ոչ ոք տիրություն չի անելու»:
Խոսակցությանը միջամտել է Հմայակ Հովհաննիսանը, ում, սակայն, երիտասարդները հայհոյել են:
Միջադեպի կապակցությամբ Հմայակ Հովհաննիսյանն ընտրատեղամասում արձանագրություն կազմեց:
«Հեսա ես զանգ եմ տալու Վովա Գասպարյանին, ասեմ, էս ի՞նչ է կատարվում, եթե քաղաքի կենտրոնում է այս վիճակը...»,- ասում է քաղաքագետը: