Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցը տեղի է ունեցել հունիսի 7-ին. Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկադալային զրույցը, որում Գասպարյանը Փաշինյանին հոգեկան հիվանդ է անվանում՝ նշելով, որ «հանուն պետության պետք է գնա», տեղի է ունեցել 6 օր առաջ՝ հունիսի 7-ին, ուշ գիշերը:
Էջմիածնում տեղի ունեցած սակավաթիվ նախընտական հանրահավաքից հետո, Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տեղացել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ:
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից: Գասպարյանը զանգել է Պապիկյանին՝ տեղեկացնելու, որ հրաժարականի դիմում է գրում, Սուրեն Պապիկյանը փորձել է կանգնեցնել: Ի դեպ, հրապարակվածը ոչ թե գաղտնալսում է, այլ միմյանց փոխանակված ձայնային հաղորդագրություններ են՝ իրար միացված: