«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հատուկ թողարկման հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին:
«Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքինբ աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չին պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք վատագույնին»,- ասել է նա:
Փաշինյանը, հայտնելով, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսի ախտորոշված 102 դեպք կա, և որ դրանք երկու աղբյուրից են հիմնականում՝ արտադրամասի և Էջմիածնի, նշեց՝ էթիկայից ելնելով՝ արտադրամասի և հիվանդների անունները չեն նշում:
«Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- ասել է վարչապետը: