Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.43-ին, Զառիթափ գյուղի թիվ 39/39 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն ահազանգել է ոստիկանության Վայքի բաժին և հայտնել, որ հայտնաբերել է կրկնակի քվեարկության դեպք:

 

 

Ոստիկանության ծառայողների արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվել է կրկնակի քվեարկող անձը' Զառիթափ գյուղի բնակիչ Վախթանգ Ս.-ն, և բերման ենթարկվել Վայքի բաժին:

 

 

Պարզվել է, որ Վախթանգ Ս.-ն քվեարկելուց որոշ ժամանակ անց իր անձնագրով փորձել է քվեարկել երկրորդ անգամ' ներկայացնելով եղբոր տվյալները:

 

 

Վայոց ձորի մարզի քննչական վարչության կողմից նախապատրաստվում են նյութեր: