Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և կազմել արձանագրություն: Ըստ նախնական արդյունքների՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 567 հազար 047, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466 քաղաքացին եր: Անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 851 մարդ, «ոչ»' 421 հազար 600:
Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է
2 միլիոն 547 հազար 918, տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել են 67 քաղաքացիներ, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը' 16 հազար 798, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը' 1 542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը' 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը' 265:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը: