«Հայբիզնեսբանկն» ամփոփեց Visa International Service Association-ի հետ համատեղ սույն թվականի հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 1-ը Բանկի VISA քարտապանների համար անցկացված ակցիան, որի արդյուքնում ակտիվ գործարքներ կատարած քարտապանը պատահականության սկզբունքով դարձավ ակցիայի գլխավոր մրցանակակիրը՝ ստանալով 2 անձի համար նախատեսված ՙShopping tour՚-ի (գնումների շրջագայության) ուղեգիր դեպի Միլան:
Ակցիայով նախատեսված խրախուսական նվերները՝ 20,000 դրամ գումարով նվեր-քարտերը, նույնպես տրվեցին Բանկի մրցանակակիր VISA քարտապաններին:
Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» և VISA-ի համատեղ ակցիային մասնակցելու հնարավորություն էին ստացել Բանկի այն քարտապանները, ովքեր իրենց Visa պլաստիկ քարտերով ակցիայի ընթացքում կատարել էին ընդհանուր 500,000 ՀՀ դրամի չափով նվազագույնը 20 անկանխիկ գնում: Իսկ ակցիայի մրցանակակիրների ընտրությունը կազմակերպվել էր պատահականության սկզբունքով՝ թափանցիկ տարայի միջից պատահական այցելուի կողմից ակցիայի մասնակից քարտապանների վերաբերյալ նույնականացման տվյալներ պարունակող թղթիկները դուրս բերելու միջոցով:
«Հայբիզնեսբանկի» և VISA վճարային համակարգի համատեղ ակցիայի ամփոփումը
«Հայբիզնեսբանկի» VISA քարտապանների մրցանակների հանձնման արարողությունը
«Հայբիզնեսբանկի» և VISA վճարային համակարգի համատեղ ակցիայի գլխավոր մրցանակակիրը, ով կմեկնի Միլան