Լոնդոնի մետրոյում ուղևորների վրա հարձակված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի մեջ, հայտնում է ren.tv:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան Լոնդոնի մետրոյի Կենտրոնական գծի Լեյթոնսթոուն կայարանում դանակով զինված տղամարդը կտրել է ուղևորներից մեկի կոկորդը:
Ականատեսների խոսքով՝ հանցագործը բղավում էր՝ «Սա քեզ՝ Սիրիայի համար», «Քո ամբողջ արյունն այստեղ կթափվի»: Տեղի ունեցածը բջջային հեռախոսով նկարահանել էր ականատեսներից մեկը: Հարձակվողն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական վարչության ղեկավար Ռիչարդ Ուոլթոնը հայտարարել է, որ այդ հանցագործությունը քննվում է որպես ահաբեկչական գործողություն: