Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը: ««Մեր երկրի պրոբլեմը հանրապետականը չի, կարծում եմ՝ հանրաքվեն էլ ցույց տվեց, որ երկրի պրոբլեմը ընդդիմությունն է: Երբ որ ընդդիմությունը իշխանությունից ավելի վատն է… Այն ընդդիմությունը, որ փորձում էր խոչընդոտել «Այո»-ի քարոզարշավը, այն ընդդիմությունը, որ երկրի ապագան չէր տեսնում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Աշոտյանը: