ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին:

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմում կերտած հաղթանակի, ինչպես նաև Արցախի անկախության կայացման և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում անչափ բարձր գնահատելով Գևորգ և Գոհար Վարդանյանների դերակատարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ նրանց հերոսական կերպարները մատաղ սերնդին հայրենասիրութ յան ոգով դաստիարակելու արժանի և լավագույն օրինակներ են:

 

 

Որպես երախտագիտություն հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով է պարգևատրել տիկին Վարդանյանին և նրան մաղթել քաջ առողջություն և անսպառ եռանդ: