Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2016թ. պետական բյուջեն: Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ես կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և «Բարգավաճ Հայաստանը», առանց հերոսության դրսևորման կողմ է քվեարկում պետական բյուջեի նախագծին»,- հայտարարեց պատգամավորը:

 

2016թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում են 1 տրիլիոն 186.3 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 377 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 197 միլիարդ դրամ: Տնտեսական աճը՝ 2.2 տոկոս: