Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ է քվեարկել 31 պատգամավոր:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին' ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես եկավ Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։