ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 29-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։
Օրակարգում ներառված են՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու և այլ հարցեր։