Քիչ առաջ Ազգային Ժողովը՝ 8 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց Արցախի անկախությունը ճանաչող նախագիծը:

 

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգի կետերի մասին նախագիծ, որի համաձայն՝ ՀՀ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: