Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /7 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: