Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2014 թ.-ից թուրքական բանակի զորքերը գտնվում են Իրաքի հյուսիսում՝ երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի խնդրանքով: Այդ մասին հայտնում է New York Times պարբերականը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ 130 թուրք զինվորներ են ուղարկվել Մոսուլ՝ իրաքյան քրդերի գրոհայինների պատրաստման համար: Թուրքիայի անվտանգության ծառայությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան նախազգուշացվել էր այդ մասին:
Իրանական կողմի ներկայացուցիչները երկրի տարածքում թուրքական գումարտակի հայտնվելը ներխուժում են համարել և պարզաբանել են, որ ոչ մի ռազմական գործողություն չի համակարգվել Բաղդադում ֆեդերալ կառավարության հետ: