Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիություն ընդունելուն՝ Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պրահայի ռադիոյին:
«Թուրքիան չպետք է Եվրամիության մաս կազմի»,- հայտարարել է Զեմանը Հյուսիսային Բոհեմիա իր եռօրյա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Թուրքիան հաճախ «գործում է որպես ԴԱԻՇ-ի դաշնակից»:
Չեխիայի ղեկավարը նաեւ քննադատության է ենթարկել Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ-ի պլանները, ինչի դիմաց այդ երկիրը պետք է իր տարածքում պահի Եվրոպայում ապաստան փնտրող փախստականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: