Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Պրահայում աշխատող օտարերկրյա դիվանագետների հետ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում չափազանց կոշտ է արտահայտվել միջազգային ահաբեկչության խնդրի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք պետք է ոչնչացնենք բոլոր ահաբեկիչներին, իսկ ահաբեկիչ է համարվում նա, ով միտումնավոր սպանում է քաղաքացիներին»,- ասել է Միլոշ Զեմանը: Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահը հայտարարել է, որ ոչ մի տարբերություն չկա, թե արդյոք խոսքը վերաբերում է «Թալիբան»-ին, «Ալ Քաիդա»-ին կամ «Իսլամական պետությանը»: