Կառավարության հունիսի 29-ի նիստին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքում Նախագահն, անդրադառնալով գործադիր մարմնի գործունեությանն ու Կառավարության ծրագրի իրականացման հնարավորությանը, նշեց, որ կարևորում է Կառավարության աշխատանքի թափանցիկությունն ու աշխատակիցների բարձր պատրաստակամությունը. «Թափանցիկությունն ինքնանպատակ չէ, այն պետք է միտված լինի հովանավորչության վերացմանը: Մենք ունենք արդեն կոռուպցիայի դեմ պայքարի նոր և ավելի ազդեցիկ միջոցներ, և պետք է դրանք օտագործենք ի նպաստ մեզ»:
Խոսելով արտաքին քաղաքականության ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ նախագահը նշեց, որ պետք չէ պատրանքներով տարվել և նման հարևանների հետ ստիպված ենք ապրել:
Նախագահը նաև նշեց, որ մենք պետք է իրապես շատ կարևոր և դժվարին աշխատանքներ իրականացնենք և հավատում է, որ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ Կառավարությունը կարող է դա անել. «Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս միջոցներ և քայլեր, և ժողովուրդը հենց Ձեզ է վստահել և Դուք դա կարող եք անել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Նախագահին և վստահեցրեց, որ իրականացնելու է իրենց ծրագրում ներառված դրույթները. «Վճռական ենք տրամադրված, դժվար ճանապարհ ենք ընտրել, բայց մեր բոլոր ծրագրերը իրակիանացնելու ենք»,-ասաց վարչապետը:
Վարչապետի այս դիտարկմանն ի պատասխան՝ Նախագահը հավելեց. «Դե, եթե հեշտ լիներ, մինչև հիմա արել- վերջացրել էինք, բոլորս դա գիտակցում ենք»: